Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հրաժարվել զոհված զինծառայողի մոտ՝ Գայանե Հակոբյանի դեմ իր ցուցմունքից, ինչպես պահանջում են կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները։ Այս մասին վարչապետն ասաց այսօր հրավիրված ասուլիսում։
«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետեւ երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ՝ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Այսինքն՝ ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչեւ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Եվ երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձեւերով լուծվեն հարցերը, բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անե՞մ կամ սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առեւանգմանը առեւանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել է՝ բնականաբար, դա անընդունելի է, եւ ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։ Եվ ինքն ինձ ասաց՝ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության եւ պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը։ Որից հետո ես չունեմ որեւէ փաստարկ՝ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում