Մեծ յոթնյակի ղեկավարները լուծում են աշխարհի հարցերը՝ ունենալով ցածր վարկանիշներ սեփական երկներում. ովքեր են նրանք

3 Min Read

Միջազգային անցուդարձին հետևելը չափազանց կարևոր նշանակություն ունի հանրային կարծիք ձևավորելու տեսանկյունից: Ներկայիս իրավիճակում հայաստանցիների համար ոչ միայն կարևոր են ներքին իրադարձությունները, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող զարգացումները: Այս առումով կարևոր է անցած շաբաթ Ճապոնիայում ընթացող Մեծ 7-յակի կամ G7-ի գագաթաժողովը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ  G7-ը միջազգային ֆինանսական ոչ ֆորմալ խումբ է, որտեղ քննարկվում են աշխարհի տնտեսաքաղաքական հարցերը: Այս ակումբում իրար են միավորվելՀավաքական Արևմուտքի առավել ազդեցիկ ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան:

Առաջին տարօրինակությունը, որը մեր ուշադրությունը պետք է գրավի, այն է, որ ներկայացված երկրները վաղուց արդեն չեն ներկայացնում աշխարհի բնակչությանը: Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված աշխարհակարգում հայտնվել են նոր գերտերություններ, որոնք ևս իրենց դիրքերն ունեն:

Մյուս տարօրինակությունն այն է, որ այս ակումբը վերածվել է ռուսական պետությանը վերացնելու գործիքի: Այսինքն աշխարհի հիմնախնդիրները քննարկելու և լուծում տալու փոխարեն մեծ յոթնյակի երկների ղեկավարները մտածում են՝ ինչպես վերացնել ՌԴ-ն և շուտափույթ կերպով վնասազերծել Չինաստանին:

Երրորդ տարօրինակությունը վերաբերում է Զելենսկի շոուին: Ուկրաինան վաղուց կորցրել է իրականության հետ կապերը: Մեծ յոթնյակը նկատում է ռուսների բարբարոսությունները, սակայն անտեսում է ուկրաինացիների հանցանքները:

Հետաքրքիրն այն է, որ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներից և ոչ մեկը չի վայելում սեփական ժողովրդի համակրանքը.

Գծապատկեր 1. Մեծ յոթնյակի ղեկավարների վարկանիշը սփեական երկներում

Երկրները, որոնք փորձում են իրենց կարծիքը տարածել աշխարհի մյուս պտությունների վրա, սեփական երկներում լուրջ խնդիրներ ունեն: Ցավոք, Հավաքական Արևմուտքում չկան ղեկավարներ, որոնք ունեն հանրային մեծ աջակցություն: Չկան ղեկավարներ, որոնք կարող են ասել իրենց ծանրակշիռ կարծիքը, և աշխարհը կհետևի նրանց:

Արևմուտքն օր օրի ավելի է դավաճանում սեփական սկզբունքները: Դրա մասին են վկայում հանրային կարծքիները: Մասնավորապես, ԱՄՆ-ում Բայդենի վարկանիշը 42% է և շարունակում է նվազել:
Կանադայի վարչապետի վարկանիշը կազմում է 39%: Մեր հասարակությունը Թրյուդոին հիշում է Ն. Փաշինյանի հետ իրականացրած <նասկի> շոուով: Գերմանիայի ներկայիս կանցլերը խիստ անդեմ կերպար է և նրա գործունեությանը հավանություն է տալիս գերմանացիների միայն 34%-ը:

Մեծ Բրիտանիայում առանց ընտրությունների իշխանությունը պահող վարչապետների շղթան հասել է Ռիշի Սունակին, որի վարկանիշը կազմում է ընդամենը 33%:
Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի և Իտալիայի վարչապետ Մելոնիի վարկանիշները կազմում են համապատասխանաբար 31% և 49%:
Ամենացածր վարկանիշն ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ ընդամենը 25%:

🔸Գլոբալ մասշտաբով մեզ անհրաժեշտ են իրական ղեկավարներ: Մարդկությանը պետք են ղեկավարներ, որոնք ոչ թե հակամարտություններ կհրահրեն, այլ կզբաղվեն աշխարհի առջև ծառացած իրական խնդիրների  լուծմամբ և կբացեն մարդկության զարգացման նոր ժամանակաշրջանը:

Կիսվեք այս հոդվածով