Ձեզ թվում է Շվեյցարիայի, Պանամայի օֆշորների տեղը մենք չգիտե՞նք․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Շուրջ 525 նվիրատուների մասով չկա որևէ տեղեկատվություն, թե ովքե՞ր են իշխող ուժին նվիրատվություն կատարել: Ինչո՞ւ է գաղտնի պահվում այդ ցանկը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում, պատասխանելով այս հարցին, նշեց, որ նվերների մասին ընդունված օրենսդրությունը բավականին խիստ է։

«Մենք չե՞նք ընդունել օրենքները։ Եթե ձեր ասածը լիներ, չէինք ընդունի այդ օրենքները, և ոչ մեկը ոչ կստուգեր, ո՛չ կհրապարակեր, ո՛չ կիմացվեր։ Կտանեինք Կուկի կղզիներ․․․ Ձեզ թվում ա Շվեյցարիայի, Պանամայի օֆշորային գոտիների տեղը մենք չգիտե՞նք․․․ Հենց մենք ենք ընդունել, որ՝ աուդիտորական ընկերություն ջան, գնա՛, ստուգի՛ բոլոր կուսակցությունները, ուղարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի պաշտոնում ընտրվել է ընդդիմության առաջադրած թեկնածուն… Հիմա էլ նվերների մասին էնպիսի խիստ օրենսդրություն ենք ընդունել, ասում ենք՝ լավ, ոնց ենք աշխատելու: Հիմա էլ աշխատում ենք ստացած նվերները պետությանը հանձնելու ընթացակարգի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article