Որքան ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից

1 Min Read

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար ևս 1 շաբաթ կպահանջվի:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Այսօր արդեն 5–րդ օրն է, ինչ բռնկում է եղել։ Երեկ շատ դժվարությամբ աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում»,–ասաց նա։

Նա առաջարկեց հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։

Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Կիսվեք այս հոդվածով