«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

1 Min Read

Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Թարմացում.

«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Պահեստում (մոտ 20 քմ) այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Կիսվեք այս հոդվածով