Ինչ վիճակում են գտնվում ՀՀ ջրամբարները. ինչպիսի լցվածության մակարդակ է արձանագրվել առաջին եռամսյակում

2 Min Read

Գյուղատնտեսությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից է, որն անմիջականորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա։ Հատկապես բարդ է գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում, որտեղ գյուղատնտեսական հողերն այդքան շատ չեն, իսկ եղածներն էլ չեն արժանանում պատշաճ ուշադրության։


Պարենային անվտանգությունն ու պարարտանյութերի շուկան. որո՞նք են առաջատար երկրները


Անցյալ եռամսյակներում գյուղատնտեսության ոլորտը հիմնականում արձանագրում էր կորուստներ։ Այս իրավիճակին նպաստում էին նաև պարարտանյութերի, ոռոգման և ՀՀ սահմանային շրջաններում անկայուն իրավիճակը։ 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 1,4%-ով աճ է արձանագրվել։ Այս աճի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսության առանցքային ոլորտները․

Գծապատկեր 1․ Անասնաբուծության և բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում

2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ  անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 3,5%-ով՝ կազմելով 76,421․4 մլն դրամ։ Բուսաբուծության համախառն արտադրանքը 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է շուրջ 44,1%-ով՝ կազմելով 12,305․2 մլն դրամ։

Ճիշտն ասած՝ չէինք ցանկանա մեր հայրենակիցների տրամադրությունը փչացնել, քանի որ հազիվ մի փոքր աճ էր արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, սակայն գյուղատնտեսությանը նոր արհավիրք է սպասվում։ Ցավոք, ՀՀ խոշոր ջրամբարների փաստացի լցվածության մակարդակը խիստ ցածր է․

Գծապատկեր 2․ ՀՀ ջրամբարների փաստացի լցվածության մակարդակը 2023թ-ի մարտի վերջի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի մարտի վերջի դրությամբ Ախուրյանի ջրամբարի լցվածության մակարդակը ընդհանուր ծավալի համեմատ կազմել է 43,4%։

Արփի լճի պարագայում փաստացի լցվածության մակարդակը կազմել է 45,2%։ Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարների փաստացի լցվածության մակարդակները կազմել են համապատասխանաբար 19,8%, 37% և 15,9%։

☑️Ըստ այս ցուցանիշների՝ ջրամբարների լցվածությունը նույնիսկ չի հասնում 50% մակարդակին: Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան երիտիշխանությունն անվերադարձ Արցախը հանձնել է Ադրբեջանին, Արցախում ևս զարգանում է էկոլոգիական ճգնաժամ՝ կապված Սարսանգի ջրամբարի ցամաքման հետ: Այս իրավիճակը չկանխելու պարագայում հետևանքները չափազանց աղետաբեր կլինեն ողջ շրջակա միջավայրի համար:

TAGGED:
Share This Article