Ընդհանուր առմամբ, Մոսկվան փակել է 500 ամերիկացիների մուտքը՝ ի պատասխան «Ջո Բայդենի վարչակազմի կողմից պարբերաբար կիրառվող հակառուսական պատժամիջոցների, որոնք, համաձայն Վաշինգտոնի ծրագրի, նախատեսված են առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանին` ազդելով անձամբ երկրի պաշտոնյաների և սովորական քաղաքացիների վրա»։
Բացի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից՝ «սև ցուցակում» հայտնվել են նաև մի շարք նախկին և ներկա պաշտոնյաներ, հանրային դեմքեր, որոնց ցանկում են ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քրիստին Ուորմութը, Սպիտակ տան շտաբի պետ Ջեֆրի Զինցը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը, Ռուսաստանում նախկին դեսպան Ջոն Թեֆտը, կատակերգուներ Ջիմի Քիմելը և Սթիվեն Քոլբերտը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ նավատորմի քարտուղար Կառլոս դել Տորոն, պաշտպանության նախկին նախարար Չարլզ Հեյգելը և այլք:
Անցյալ տարվա մայիսին արգելվածների ցուցակում ընդգրկված էր 963 ամերիկացի, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխնախագահ Կամալա Հարիսը: Այնուհետև Մոսկվան պարբերաբար թարմացրել է այդ ցուցակը:
Այս պահին ցուցակում կա 1344 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում