Երեւանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա․նոր խնդիրներ՝ խաղողի մթերման մասով

1 Min Read

Երեւանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեl է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ սա խնդիրներ կստեղծի գյուղացիներից խաղողի մթերման մասով։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը և ինչ փոփոխություններ կհետևեն դրան։ Կառավարությունը փորձում է հնարավորինս արագ արձագանքել տեղի ունեցող գործընթացներին և փոփոխություններին։ Չեմ ասի, որ ամեն ինչ կատարյալ է, բայց առայժմ դա անում է առանց որեւէ ցնցումների։ Բացի այդ, գինեգործության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց Քերոբյանը։

Նշենք, որ Ֆրանսիական Pernod Ricard-ը ապրիլի վերջից դադարեցրել է իր ապրանքանիշերով ալկոհոլային խմիչքների մատակարարումը Ռուսաստան։ Հենց այս ընկերությանն է պատկանում Երեւանի կոնյակի գործարանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով