Աշխարհում տեղի ունեցող գործընթացները շատ հաճախ ֆինանսավորվում են տարբեր հիմնադրամներից: Այդ ֆոնդերն անվանում են ոչ առևտրային կազմակերպության նպատակային կապիտալ կամ Endowment funds: Դրանց մասով առկա պատմությունը վկայում է, որ առաջին նպատակային կապիտալը ձևավորվել է Պլատոնի կողմից իր ակադեմիայի ֆինանսավորման համար։ Ակադեմիան ունեցել է ավելի քան 900 տարվա պատմություն և փակվել է 529 թ. Հուստինիանոս կայսեր հրամանով։
Ներկայիս անձեռնմխելի հիմնադրամների ևս մեկ նմանակ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում, երբ 1502 թ. Մարգարետ Բյուֆորտը՝ Հենրի VIII արքայի տատիկը, բարեգործական ներդրում կատարեց՝ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում Աստվածաբանության ամբիոններ ստեղծելու համար։ ԱՄՆ-ում հայտնի են Հարվարդի, Յելի, Պրիստոնի և Ստենֆորդի համալսարաններիի նպատակային ֆոնդերը։
Նոբելյան հիմնադրամն ամենահայտնի միջազգային էնդաումենթ հիմնադրամն է՝ ստեղծված XIX դարում։ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ նրա ունեցվածքի վաճառքից ստացված ողջ միջոցները պետք է ներդրվեին վստահելի արժեթղթերում, որոնցից ստացվող եկամուտից այսօր վճարվում են մրցանակներ գիտնականներին՝ տարբեր բնագավառում ակնառու նվաճումների համար և հասարակական գործիչներին՝ խաղաղության նվաճման ու պահպանման գործում ունեցած ներդրման համար։
Կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում մտահոգիչ է
Ներկայումս գործող այս խոշոր անձեռնմխելի նպատակային ֆոնդերի /Endowment Funds/ ընդհանուր կարողություններն անցնում են $1 տրլն-ը: Այս ֆոնդերը պատկանում են տարբեր ոլորտների՝ կրոնական, կրթական, պետական, սպորտի և այլն:
Աշխարհի ամենախոշոր էնդաումենթ հիմնադրամներից առաջին 5-ի ունեցվածքին կարող ենք ծանոթանալ ստորև.
Գծապատկեր 1. Աշխարհի ամենախոշոր էնդաումենտ-հիմնադրամների առաջին 5-յակի կարևողությունները 2022թ-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ մորմոնների գործունեությունն ամբողջ աշխարհում ֆինանսավորող ֆոնդի՝ Ensign Peak Advisors, Inc-ի, կարողությունը կազմում է $124 մլրդ: Սա փաստացի կրոնական ֆոնդ է համարվում:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ճապոնիայի խոշոր պետական գործակալությունը՝ Japan Science and Technology Agency-ն, որի կարողությունները կազմում են $80.7 մլրդ: Երրորդ տեղում է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի ֆոնդը, որը տիրապետում է $75.1 մլրդ-ի:
Այս ցուցակը եզրափակում է Յելի համալսարանը, որը կուտակել է $56.2 մլրդ:
🔸Նկատենք, որ այս և մնացյալ խոշոր ֆոնդերը ֆինանսավորում են տարբեր ծրագրեր տարբեր ոլորտներում: Եվ բացառված չէ, որ Հայաստանում ևս այս հիմնադրամները կարող են նպատակային ակտիվ գործունեություն ծավալել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում