Պետությունը զինվորականների հիփոթեքային վարկի կանխավճարի համար գումար կտրամադրի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում՝ սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը հստակեցնելու նպատակով: Վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, հստակեցվել է նաև ծրագրի իրականացման գործընթացը: Ըստ հիմնավորման, 2020 թվականից է իրականացվում ծրագիրը՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով 06.03.2023թ. դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1030 զինծառայող, որից 223-ը` 2020թ-ի, 249-ը` 2021թ.-ի և 558-ը` 2022թ.-ի ծրագրի շահառուներից: Ծրագրի գործողության ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծումների հետ կապված մի շարք քննարկումներ են իրականացվել և նպատակահարմար է գտնվել՝ պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2.500.000 դրամ, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Բացի այդ, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով