Բանկային գաղտնիքի օրենքի դրույթներից ելնելով՝ չեն տալիս բավարար տվյալներ թե՛ մեզ, թե՛ Հաշվեքննիչ պալատի մեր գործընկերներին, որպեսզի ավելի գրանուլյար մակարդակում կարողանանք հասկանալ այս կամ այն վարկի կամ սուբսիդավորման արդյունավետությունը։ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին այսօր ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ այդ խնդիրը եղել է նաև 3-13 մլն դրամ վարկերի տրամադրման ծրագրում. Էկոնոմիկայի նախարարությունն առաջին հերթին արդյունավետության մասով մոնիտորինգի անբավարար գործիքակազմ ունենալու պատճառով հրաժարվել է դրանից, և այն ծրագրերը, որոնց վերաբերյալ արդյունավետության ցուցանիշներ չկան, պետք է փոխարինվեն այլ ծրագրերով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում