ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում:
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ երբ 2 տարի առաջ քննարկել են արտադրական կանեփի զարգացումը, ցանկացել են այնպիսի կարգավորումներ ունենալ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ:
«Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,-ասաց նախարարը:
Մանրամասn՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում