ՏՏ ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալներն աճել են. Վերլուծություն

2 Min Read

Մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը։ Այս օրը մասնագիտական ​​տոն է բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, ինտերնետ պրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային հրապարակումների խմբագիրների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվող բոլոր մասնագետների համար։


ՏՏ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ իր կշիռը քառապատկել է․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայաստանում ևս այս տոնին պետք է տրվի առանձնակի նշանակությւոն, քանի որ ՏՏ ոլորտը սպասարկող բոլոր մյուս ճյուղերը բավականին զգալի դերակատարում ունեն մեր տնտեսությունում։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալները կազմել են մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալների 15%-ը կամ 101,444 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 87,2%-ով։

Դիտարկենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները՝ ըստ հիմնական ուղղությունների

Գծապատկեր 1․ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալները՝ ըստ հիմնական ուղղությունների 2023թ-ի առաջին եռամսյակում

Ծրագրային ապահովման մշակում և հարակից գործողություններ ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 95,422 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 88,7%-ով։

Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 5,163 մլն դրամ և 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 54,3%-ով։

Եվ, վերջապես, համակարգչային ծրագրերի հրատարակության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 859 մլն դրամ։ Վերջինս նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 3 անգամ։

Կիսվեք այս հոդվածով