Զբոսաշրջությունը՝ նոր նավթ Սաուդյան Արաբիայի համար. Որոնք են առաջատար քաղաքները՝ ըստ զբոսաշրջությունից ստացված եկամուտի

2 Min Read

2016թ-ին Սաուդյան Արաբիայի կառավարությունը նպատակ էր դրել մինչև 2030թ-ը երկրում զբոսաշրջիկների թիվը հասցնել 100 մլն-ի`  «Սաուդյան Արաբիայի տեսլական 2030» ծրագրի շրջանակներում:

Այնուամենայնիվ, մինչև 2022թ․-ի վերջը թագավորությունն ընդունեց 77 մլն ներքին և 16,5 մլն միջազգային զբոսաշրջիկների՝ ընդհանուր 93,5 մլն մարդ: Այն պատճառով, որ 100 մլն զբոսաշրջիկի շեմն արդեն հատվել է նախատեսվածից ութ տարի շուտ, Սաուդյան Արաբիայի Զբոսաշրջության վարչության (STA) գլխավոր տնօրեն Ֆահդ Համիդադինը հայտարարել է, որ իրենց նպատակները կփոխվեն: Նրա կարծիքով նշաձողը շատ ցածր էր դրված, և այն կբարձրացվի։

Ի սկզբանե ներքին զբոսաշրջությունը միշտ եղել է այդ նպատակի մի մասը: Գաղափար չկար, թե որքան ուժեղ կլինի ներքին զբոսաշրջության արձագանքը, երբ սահմանվեց շեմը։ Թվում էր՝ համաճարակից հետո թվերը կնվազեն, բայց դրանք միայն աճել են:

Համիդադինը նշել է, որ կցանկանար  զբոսաշրջության 60%-ը բաժին ընկներ միջազգային այցելություններին՝ հիշեցնելով, որ վերջին տասնամյակում աշխարհում յուրաքանչյուր 5-րդ նոր աշխատատեղը կապված է զբոսաշրջության հետ: Ըստ նրա՝ հաջորդ տասնամյակում դա կլինի յուրաքանչյուր 4-րդ աշխատատեղը: Համիդադինը վստահ է, որ աշխարհը 1920-ականներին Սաուդյան Արաբիա եկավ նավթի համար, այժմ՝ 2020-ականներին, աշխարհը կգա զբոսաշրջության համար: Զբոսաշրջությունը նոր նավթ է:


Հայաստանում զբոսաշրջային ուղղությունների թոփ հնգյակը․ Ո՞ր ուղղություններն են ամենաշատն այցելել


Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն զբոսաշրջային շուկաներից մեկը դառնալու շեմին է։ Իհարկե, ողջունելի են Սաուդյան Արաբիայի քայլերը՝ ուղղված զբոսաշրջության ոլորտը զարգացնելուն, սակայն ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2022թ-ին զբոսաշրջիկները հսկայական գումարներ են թողել հետևյալ 10 կենտրոններում․

Գծապատկեր 1․ Քաղաքներ, որտեղ զբոսաշրջիկները թողել են հսակայական գումարներ 2022թ-ին

Այնուամենայնիվ, զբոսաշրջությունից ստացված առավել խոշոր եկամուտներով առաջին տեղում է Դուբայը, որտեղ զբոսաշրջիկները թողել են մոտ $29 մլրդ։

Երկրորդ հորիզոնականում է Կատարի մայրաքաղաք Դոհան՝ $16,8 մլրդ ցուցանիշով:

Երրորդ տեղում
 Լոնդոնն է՝ $16,07 մլրդ եկամուտով։ Այս ցուցակը եզրափակում է Փարիզը՝ $9,76 մլրդ ծախսերի մակարդակով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով