Իտալիայի Ռեջիո Կալաբրիայի նահանգում մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել են Հայաստան եկող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին։ Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը։
Բեռը դուրս է եկել Էկվադորից և Վրաստանի Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։
Սառնարանում պահվող և ավելի քան 12 մետր երկարությամբ կոնտեյներում կոկաինը թաքցված է եղել 78 տոննա բանանի մեջ։
Առգրավված թմրանյութի արժեքը ավելի քան 800 միլիոն եվրո է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում