Իտալիայում իսկական հիստերիա է բարձրանում մակարոնեղենի գների աննախադեպ աճից։ Իտալացիները պահանջում են հնարավորինս արագ պարզել՝ որոնք են այն պատճառները, որոնք բարձարցնում են մակարոնեղենի գները։ Շատերի համոզմամբ՝ գնային այս շոկը խիստ անհիմն է։ Իրավիճակին դրական հանգուցալուծում չտալու պարագայում իտալացիները դուրս կգան փողոցներ՝ մակարոնային ցույցերի։
Իրապես մակարոնեղենը և դրանիցից պատրաստվող ուտեստները մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր իտալացու կյանքում։ Ընդհանրապես, Իտալիայում մակարոնի պատրաստման ավանդույթը գալիս է վաղ ժամանակներից։ Երկրում կան բազմաթիվ մակարոնեղեն արտադրող ընկերություններ։
Եվ այս իրավիճակում զարմանալի է հատկապես այս արտադրատեսակի մասով արձանագրված գների աճը․
Գծապատկեր 1․ Մակարոնեղենի գների փոփոխությունը 2022-2023թթ-երի ապրիլ-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ամսիների և նախորդ ամսվա համեմատ Իտալիայում
Ինչպես ցույց են տալիս Իտալիայի վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները, 2022թ-ի ապրիլից մինչև 2023թ-ի մարտ ընկած ժամանակահատվածում մակարոնեղենի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճել են։
Միայն 2023թ-ի մարտ ամսին 2022թ-ի մարտ ամսվա համեմատ գների աճը կազմել է 18,2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,3%։ Զարմանալին այն է, որ գների այս աճերն արդեն մի քանի ամիս շարունակվում են։
Սկսվել է գնային պատերազմ. խուճապի մեջ են անգամ ամենահամառ խաղացողները
Օրինակ, 2022թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մակարոնեղենի գների աճը կազմում էր26,8%։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված մարդկանց արձագանքի այսքան ուշացումը։ Միգուցե, եկամուտների արժեզրկման ընդհանուր գործընթացների արդյունքները սկսել են նոր-նոր զգացնել տալ։ Սակայն, իտալացիներին կարելի է հասկանալ, քանի որ 2023թ-ի առաջին եռամսյակում իտալական տնտեսությունն աճել է ընդամենը 1,8%-ով։ Երկրում ընդհանուր գնաճը 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ կազմել է 8,8%, իսկ գործազրկության մակարդակը 2023թ-ի մարտին կազմել է 8,1%։
🔸Համեմատության համար նշենք, որ Հայաստանում մակարոնեղենի գները 2023թ-ի ապրիլին անցյալ տարվա ապրիլի համեմատ նվազել են 1,9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2,1%-ով։ Փաստորեն, իտալացիները, իրոք, բողոքելու տեղ ունեն, քանի որ մակարոնեղենի հայրենիքում իրապես գների անոմալ աճ է նկատվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում