Հյուսիսային Կորեայի հետ կապված հաքերային խմբերը 2017 թ.-ից ի վեր Ճապոնիայից գողացել են $721 մլն-ի կրիպտոարժութային ակտիվներ, երկուշաբթի հայտնել Է Nikkei գործարար թերթը՝ վկայակոչելով բրիտանական բլոկչեյն վերլուծության մատակարար Elliptic-ի հետազոտությունը:
Հայտնի ընկերույթունները շարունակում են չատբոտերի մրցավազքը
Այդ գումարը հավասար է ամբողջ աշխարհում նման կորուստների ընդհանուր ծավալի 30% — ին, հայտնում է Nikkei-ն։ Զեկույցը հայտնվել է այն բանից հետո, երբ G7-ի ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները շաբաթ օրը հայտարարության մեջ նշել են, որ իրենք աջակցում են պետական դերակատարների անօրինական գործունեության աճող սպառնալիքներին հակազդելու միջոցներին, ինչպիսիք են կրիպտոակտիվների գողությունը:
Ըստ Elliptic-ի, որը վերլուծություն է կատարել ճապոնական թերթի անունից, Հյուսիսային Կորեան 2017- 2022 թթ-երին բիզնեսներից գողացել է ընդհանուր առմամբ $2,3 մլրդ-ի կրիպտոարժույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում