Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ զեկուցվեց Տիգրչան Ավինյանին:
Վերջինս արձագանքեց․ այդ կերպ տրոլեյբուսների թիվը կդառնա 8, իսկ մինչև ամսվա վերջ նախատեսվում է, որ թիվը կհասնի 15-ի:
«Կարծում եմ՝ պետք է բացատրենք նաև ինչի մասին է խոսքը: Նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծվել են, տալիս են մեզ հնարավորություն ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 հավելյալ կիլոմետր նույն էլեկտրաավտոբուսների տրամաբանության ներքո: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղին փոփոխվելու է որոշ չափով»,- ասաց Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում