Երևանում նոր ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների շրջանակում N3 և N12 գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող գծեր են։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «Գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչի շնորհիվ երթևեկությունը համեմատաբար կթեթևանա։ Առաջին փոփոխությունները Երևանում կսկսեն երևալ հունիսի 1-ից, մասնավորապես, N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները փոխարինվելու են 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին նույնպես փոխարինվելու է։ Նշված երթուղիների ավտոբուսները լինելու են ZhongTong մակնիշի։ Փոփոխությունները տեսանելի կլինեն յուրաքանչյուր 15 օրը մեկ պարբերականությամբ»,– նշեց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում