Ջորջ Սորոսը մահացել է

1 Min Read

Թվիթերում մի շարք բլոգերներ տեղեկացնում են, որ 92-ամյա միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը մահացել է։ Ըստ Politics For All Ireland օգտատիրոջ` Սորոսը մահացել է սրտի նոպայից, և նրա ընտանիքը հաստատել է այս տեղեկությունը։ Խոշոր լրատվամիջոներն առայժմ որևէ տեղեկություն չեն հայտնում:

Սորոսը Soros Fund Management ներդրումային ընկերության հիմնադիրն է։ Այն հայտնի է դարձել բրիտանական արժույթի սպեկուկլյացիաների շնորհիվ, հատկապես 1992թ. «սև չորեքշաբթիի» ժամանակ (ֆունտ սթեռլինգի փոխարժեքի փլուզում)։

Հունգարական ծագումով ամերիկացի ֆինանսիստին են հաճախ վերագրվում մոլորակի տարբեր անկյուններում տեղի ունեցող այնպիսի իրադարձությունները, որոնք նպաստում են քաղաքական իրավիճակների փոփոխությանը։

Կիսվեք այս հոդվածով