Յուրաքանչյուր պետություն պետք է հասկանա, թե տնտեսության զարգացման արդյունքում ինչպիսի համազգային նպատակներ պետք է իրագործվեն։ Անշուշտ, տնտեսական աճի ապահովումը թույլ է տալիս իրականացնել ավելի շատ ծրագրեր, սակայն ընթացիկ ծրագրերը գերակատարելուց բացի, պետք է առաջ տանել և իրականացնել համազգային մակարդակի ծրագրեր։ Օրինակ, կարևոր խնդիր է երկրում ստեղծված եկամտի հավասարաչափ բաշխումը։
Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման
Ցավոք, Հայաստանի տնտեսության զարգացման ողջ ընթացքում նկատում ենք, որ հասարակության զգալի մասին այդ եկամտից բաժին է ընկնում միայն մի փոքր մասը, իսկ եկամուտների զգալի մասն անընդհատ հայտնվում է իշխանության և նրանց մերձավորների ձեռքում։
Եկամուտների այս անհավասարաչափ բաշխվածությունն էլ ծնում է հակասություններ, որոնք ստիպում են մեր քաղաքացիներին լքել երկիրը և հոգալ իրենց ֆինանսական կարիքները այլ երկրներում ստացված եկամուտների հաշվին։
Եկամուտների հավասարաչափ բաշխվածությունը գնահատելու համար հաշվարկում են Ջինիի գործակիցը։ Վերջինս տատանվում է 0-100 միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 1-ին այնքան եկամուտներն անհավասարաչափ են բաշխված, ճիշտ է նաև հակառակը։
Ուսուսմնասիրենք Ջինիի ինդեքսի դինամիկան հետխորհրդային երկու պետություններում՝ Հայաստանում և հարևան Վրաստանում․
Գծապատկեր 1․ Ջինիի գործակցի դինամիկան Հայաստանում և Վրաստանում 2001-2021թթ-երին
Ինչպես ցույց են տալիս Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները, 2001-2021թթ ժամանակահատվածում Վրաստանում Ջինի գործակիցը ցածր է եղել 40 -ից և բարձր`34-ից։ Նկատենք, որ սա նշանակում է, որ երկրում եկամուտների անհավասարաչափ բաշխումը որևէ կերպ էական փոփոխություններ չի կրել երկրի կյանքում տեղի ունեցող իրապես ցնցող իրադարձությունների ընթացքում։
Հայաստանում իրավիճակն ավելի տատանողական է եղել։ Մասնավորապես, ցուցանիշի կտրուկ աճեր դիտվել են 2003թ-ին՝ 37,5, 2004թ-ին՝ 36, 2018թ-ին՝ 34,4։
Այնուհետև, արձանագրվել է կտրուկ անկում 2020թ-ին՝ 25,1։ Ներկայումս դիտվում է ցուցանիշի աճ։ 2021թ-ին Ջինիի գործակիցը հաստատվել է 27,9 մակարդակում, որը մոտ է 2009թ-ի 28 մակարդակին։
Փաստացի ստացվում է, որ Հայաստանում եկամուտների բաշխվածությունը` Ջինիի գործակիցը, ավելի զգայուն է տարբեր իրադարձությունների նկատմամբ, քան Վրաստանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում