Պլաստիկ քայքայող մանրէները՝ նոր հեղափոխական լուծում

1 Min Read

Ալպերում և Արկտիկայում հայտնաբերվել են մանրէներ, որոնք կարող են քայքայել պլաստիկը ցածր ջերմաստիճանի դեպքում: Սա կարող է լինել հսկայական խնդրի լուծում՝ կապված պլաստիկ թափոնների հեռացման հետ, որոնք կուտակվում են աղբավայրերում և խցանում են Համաշխարհային օվկիանոսը:


«Կանաչ» ներդրումներն առաջին անգամ հավասար են հանածո վառելիքի ներդրումներին


Բակտերիաները, որոնք ունակ են պլաստիկը քայքայել 30°С-ից բարձր ջերմաստիճանում, արդեն հայտնի էին մարդկությանը: Բայց դրանք արդյունաբերության մեջ օգտագործելու համար անհրաժեշտ է մեծ էներգիա, որը ծախսատար է և հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների մթնոլորտ:

Այժմ Շվեյցարիայի WSL դաշնային ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք կարող են քայքայել պլաստիկը 15 °С-ի պայմաններում, ինչը կարող է հեղափոխական լուծում լինել վերամշակման համար: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers in Microbiology գիտական ​​ամսագրում։ 

Այս հայտնագործությունը շատ կարևոր լումա կարող է ունենալ մարդկության առաջ ծառացած էկոլոգիական հիմնախնդիրները լուծելու համար։ Այդ խնդիրներից է շրջակա միջավայրի աղտոտումը, որն ընթանում է շատ ավելի արագ տեմպերով, քան մարդկությունը կհասցնի զբաղվել մաքրությամբ։ Հետևաբար, անհրաժեշտ է հսկայական ներդումներ իրականացնել նոր տեխնոլոգիաներում, որոնք կօգնեն էապես կանգնեցնել աղբի կուտակման ներկայիս միտումները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով