Կառավարությունն առաջարկում է առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես ՀարությունյանըՀարությունյանը նշեց, որ նախատեսվում է նաև սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում