Զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ.Քերոբյան

1 Min Read
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբության էջում գրառում է կատարել.
 «2023թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30%-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը։ Այսպիսով, տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630հզ զբոսաշրջիկ, որը մոտ 34%-ով գերազանցում է 2019թ․ ցուցանիշը։

 Ի դեպ, ըստ Միացյալ Ազգերի Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80%-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135% է»,-գրել է նախարարը՝ կից թողնելով հղումը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով