Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ
Ինչպես տեղեկացավ BanksNews.am-ը, հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր։
Ծրագիրը հնարավորություն կտա քաղաքացուն կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։
Ներդրված ծրագրի շնորհիվ բարձրացվել է նաև քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը։ Նախկինում պարտապան քաղաքացին իր նկատմամբ հարուցված կատարողական մի քանի վարույթով վճարումները պետք է կատարեր առանձին-առանձին, ինչը բավականին ժամանակատար էր թե’ իր, թե’ սպասարկող աշխատակցի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում