Երկրի զարգացման հիմքը առողջ և ամուր ընտանիքներն են։ Կայացած ընտանիքների երեխաները մեր երկրի, մեր տնտեսության, մեր բանակի և մեր ապագա հաջողությունների գրավականն են։ Նկատենք, որ եկեղեցին իր դարավոր ավանդն այս հարցում միշտ ունեցել է։ Պետությունն իր հերթին պետք է կարողանա ընտանքիների համար ապահովել կենսագործունեության բարենպաստ պայմաններ։ Ցավոք, ամուր ու երջանիկ ընտանիքների թվաքանակը մնում է մտահոգիչ:
Ո՞ր ոլորտներում են աշխատում Հայաստանից մեկնած միգրանտները․ 2019-2021 թվականների պատկերը
Դրան նպաստում են նաև արտագնա աշխատանքները. մեր քաղաքացիներից շատերն են այսօր օտար ափերում գումարներ աշխատում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքների նվազագույն բարեկեցությունը սեփական երկրում։ Ներկայումս ընտանիքները ոչ միայն խնդիրներ ունեն ապրուստի ապահովման մասով, այլ նաև լուրջ խնդիրներ կան անվտանգության տեսանկյունից. բազմաթիվ ընտանիքներ բնակվում են Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։ Վերոնշյալ և մի շարք այլ իրավիճակեր երբեմն հանգեցնում են ամունսալուծությունների։
Ինչևէ, ամուսնությունների և ամուսնալուծությունների հետ կապված վիճակագրական տվյալները ներկայացնում ենք ստորև․
Գծապատկեր 1․ Ամուսնությունների և ամուսնալուծությունների դինամիկան 2021-2023թթ-երի հունվար-մարտ ժամանակահատվածում
ՎԿ տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում ամուսնությունների թիվը կազմել է 4,071 մարդ/դեպք, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 1,068 մարդ/դեպք։ Նկատում ենք, որ 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 4,1%-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է 6,3%-ով։
Ներկայացնենք իրավիճակը ՀՀ-ում՝ Երևանում և մարզերում ամուսնալուծությունների և ամուսնությունների ցուցանիշները ներկայացնելով 1000 բնակչի հաշվով․
Գծապատկեր 2․ Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակը ՀՀ-ում, Երևանում և ՀՀ մարզերում 1000 բնակչի հաշվով 2023թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում
Նկատենք, որ հանրապետությունում 2023թ-ի հունվար-մարտին հանրապետությունում 1000 բնակչի հաշվով արձանագրվել է ամուսնությունների 5,5 դեպք և ամուսնալուծությունների 1,5 դեպք։
Ամուսնությունների ընդհանուր հանրապետության ցուցանիշը էականորեն գերազանցել է Գեղարքունիքը, որտեղ ամուսնությունների թիվը 1000 բնակչի հաշվով կազմել է 7 դեպք։ Գեղարքունիքի մարզում ամուսնալուծությունների ցուցանիշը ևս ամենացածրն է՝ 0,9 դեպք 1000 բնակչի հաշվով։
2022թ-ի հունվար-մարտի համեմատ Գեղարքունիքի մարզում 1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը աճել է 3%-ով, իսկ ամունսալուծությունների թիվը ՝ 18%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում