Երեկ ամբողջ օրն ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով հայկական Սոթքի ուղղությամբ։ Թշնամին ակնհայտորեն Հայաստանից ցանկանում է խլել բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող վայրերը։ Նույնիսկ այն պարագայում, որ ոսկու հանքի կեսից ավելին անցել է Ադրբեջանին, միևնույն է, ավելիի են ձգտում։
Թշնամին ԱԹՍ է կիրառել, ունենք վիրավորներ.ՊՆ
Ներկայումս ոսկին ամրապնդում է իր դիրքերը։ Պայմանավորված աշխարհում տեղի ունեցող դեդոլարիզացիայով՝ երկրները սկսել են նախապատվությունը տալ ոսկուն։ Հետաքրքիր է, որ ոսկու պաշարների ձեռքբերման մասով չափազանց ակտիվ են պետությունների կենտրոնական բանկերը։
Պարզվում է՝ աշխարհում արդյունահանված ոսկու ընհանուր ծավալների ⅕-րդը գտնվում է ԿԲ-երի ձեռքում։ ԿԲ-երի պահանջարկը ոկսու նկատմամբ կտրուկ աճել է 2022թ-ին 1967թ-ի համեմատ։ Մյուս կողմից 2022թ-ին ԿԲ-երն էականորեն զիջել են իրենց դիրքերը ոսկու վաճառքի տեսանկյունից՝ 1990 և 2000թթ-ի համեմատ։
ԿԲ-երը ոսկի են ձեռք բերում, որպեսզի արժութային պաշարների հետ կապված ռիսկերը կառավարելու և տնտեսական ցնցումների ժամանակ կարողանան պահպանել կայունությունը: Ոսկին ապահովում է պաշտպանություն գնաճի պատճառով արժույթների գնողունակության անկումից: Եվ, վերջապես, ոսկին հակադարձ հարաբերակցություն ունի ԱՄՆ դոլարի հետ: Երբ դոլարն արժեզրկվում է, ոսկու գները հակված են բարձրանալու՝ պաշտպանելով կենտրոնական բանկերն անկայունությունից:
Հետևաբար, ոսկու պաշարներ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի։
Այս համատեքստում հետաքրքիր է բացահայտել այն երեք երկրները, որոնց ԿԲ-երը վերջին 30 տարվա ընթացքում ամենաշատ ոսկու պաշարներն են ձեռք բերել․
Գծապատկեր 1․ Երկրներ, որոնց ԿԲ-ները հսկայական ծավալների ոսկի են կուտակել վերջին 30 տարվա ընթացքում
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, առաջին հորիզոնականում է ՌԴ-ն է, որը ձեռք է բերել 30 տարվա ընթացքում վաճառքի հանված ոսկու ընդհանուր ծավալների 28%-ը կամ 1,888 տոննա։
Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վերջինիս ԿԲ-ն վերջին 30 տարվա ընթացքում գնել է 1,552 տոննա ոսկի։
Երրորդ տեղում է Թուրքիան, որի ԿԲ-ն հասցրել է գնել 541 տոննա ոսկի։
Հաջորդիվ ներկայացնենք այն 3 երկրները, որոնց ԿԲ-երը մեծ ծավալների ոսկի են գնել 2022թ-ին․
Գծապատկեր 2․ Երկրներ, որոնց ԿԲ-երը մեծ ծավալների ոսկին են ձեռք բերել 2022թ-ի ընթացքում
2022թ-ին տարբեր երկրների ԿԲ-երը գնել են ռեկորդային ծավալների՝ 1,136 տոննա, ոսկի $70 մլրդ ընդհանուր արժողությամբ։
Այս ծավալների 13%-ը ձեռք է բերել Թուրքիայի ԿԲ-ն։ Երկրորդ տեղում է Չինաստանը, որի ԿԲ-ն 2022թ-ին գնել է 62 տոննա ոսկի։ Երրորդ տեղը պատկանում է Եգիպտոսին, որի ԿԲ-ն գնել է 47 տոննա ոսկի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում