Պարենային անվտանգությունը կարևոր նշանակություն ունի մի քանի մասով՝ քաղաքական և սոցիալական ցնցումներից ապահովագրումից մինչև համաշխարհային տնտեսության կայունության պահպանումը: Հետաքրքիրն այն է, որ պարարտանյութերը կարևոր դերակատարում ունեն սննդի անվտանգության ապահովման գործում, քանի որ դրանց կիրառումն ավելացնում է բերքի ծավալներն ու բարձրացնում որակը, և իհարկե, դրանք կարող են սննդամթերքն ավելի մատչելի դարձնել:
Ո՞ր ոլորտներում են աշխատում Հայաստանից մեկնած միգրանտները․ 2019-2021 թվականների պատկերը
Այս համատեքստում մարդկությունը պետք է հաշվի նստի մի շարք իրադարձությունների հետ, որոնք սպասվում են մոտ ապագայում։ Մասնավորապես, մոլորակի բնակչությունն արագորեն աճում է և ակնկալվում է, որ մինչև 2050թ-ը մարդկության թվաքանակը կհասնի 10 մլրդ-ի: Այս աճը հատկապես նկատելի է զարգացող երկրներում, որտեղ առանց այդ էլ վտանգված է պարենային անվտանգությունը
Բնակչության աճի հետ մեկտեղ ավելի շատ մշակաբույսեր են պահանջվում համաշխարհային պարենային համակարգերը պահպանելու համար: Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ավելացումը կարևոր նշանակություն ունի, իսկ պարարտանյութերի շուկան մշակաբույսերի բերքատվության բարձրացման կարևորագույն բաղադրիչն է
2010-2050թթ-ին գյուղատնտեսության կանխատեսվող ընդլայնման համար կպահանջվի մոտավորապես 593 մլն հեկտար գյուղատնտեսական հող։ Քանի որ մշակման համար քիչ տեղ է մնում, պարարտանյութերն ավելի ու ավելի կարևոր դեր կխաղան մշակաբույսերի արտադրության ավելացման գործում:
Պարարտանյութերի համաշխարհային շուկան մինչև 2027 թվականը կհասնի $203,5 մլրդի՝ 2022-2027 թվականների ընթացքում աճելով միջինը 3,9%-ով: Բնակչության թվաքանակի աճը շարունակում է խթանել բերքի պահանջարկը, պարարտանյութերի արտադրության մեջ ներդրումնեն անհրաժեշտ են այս աճող պահանջարկը բավարարելու համար: Պարարտանյութերի շուկայում մատակարարման շղթաների խափանումները վտանգում են սննդի համաշխարհային անվտանգությունը: Կայուն և մատչելի պարարտանյութեր ստանալու ֆերմերների կարողությունն ուղղակիորեն ազդում է մշակաբույսերի բերքատվության, արտադրության և սննդամթերքի գների վրա:
Աշխարհում պարարտանյութերի ներմուծմամբ և արտահանմամբ աչքի են ընկնում հետևյալ երկրները․
Գծապատկեր 1․ Պարարտանյութերի արտահանմամբ և ներմուծմամբ առաջատար դիրքեր ունեցող երկրները
Պարարտանյութեր արտահանող առաջատար երկրներն են ՌԴ-ն, Չինաստանը և Կանադան։ Նկատենք, որ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն էականորեն բարդացրել են երկրից պարարտանյութերի արտահանումը այլ երկրները՝ հարվածի տակ դնելով գլոբալ պարենային անվտանգությունը։
Պարարտանյութեր ներմուծող խոշոր երկրներ են Բրազիլիան, ԱՄՆ-ն և Հնդկաստանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում