ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալներն աճել են

2 Min Read

Ծառայությունների մատուցումը տնտեսության շարժիչ ուժերից է։ Այս ոլորտը գնալով էլ ավելի է ընդլայնում իր ծավալները՝ ներառելով նոր տեսակի ծառայություններ։

2023թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 675,205.1 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 22,9%-ով։ Ծառայություններ մատուցվում են տնտեսության տարբեր ոլորտներում՝  կեցության և հանրային սննդի կազմակերպման ոլորտից մինչև սպասարկման այլ ծառայությունները։


Ծառայությունների արտահանումը եւ ներմուծումը ԵՏՄ-ում. ի՞նչ ցուցանիշ է արձանագրել Հայաստանը


Այստեղ հետաքրքիր է ուսումնասիրել անհատական ծառայությունների ծավալները և դրանց կառուցվածքը։ Նկատենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակում անհատական ծառայությունների ծավալների մասնաբաժինը սպասարկման այլ ծառայությունների ծավալներում կազմել է մոտ 57%։ Այսինքն, 2023թ-ի առաջին եռամսյակում անհատական ծառայությունների ծավալները կազմել են 3034,4 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 14,8%-ով։

Անհատական ծառայությունների ծավալների կառուցվածքին կարող ենք ծանոթանալ ստորև․

Գծապատկեր 1․ Անհատական ծառայությունների ծավալների կառուցվածքը 2023թ-ի առաջին եռամսյակում

Անհատական ծառայությունների ծավալների 58,7%-ը պատկանում է վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությանը։ Վերջինումս մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 1,781 մլն դրամ, որը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 33,4%-ով։

Անհատական ծառայությունների ծավալների 11,4%-ը պատկանում է մանածագործական  և մորթե արտադրատեսակների լվացում,  մաքրում, չոր մաքրում ոլորտին։ Վերջինումս մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 15,9%-ով։

Եվ, վերջապես 4,4% մասնաբաժին ունեն ծառայությունների մատուցումը թաղումների կազմակերպման ոլորտում։ Նկատենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ այս ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները նվազել են 15,2%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով