Հայաստանում զբոսաշրջիկների ամենասիրված ուղղությունը Գառնի-Գեղարդն է։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Ներկայացվել է Զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության վայրերի (2022թ. հունվար- դեկտեմբեր):
Ներկայացնում ենք ամենաշատ այցելություններ ունեցող ուղղությունների թոփ հնգյակը․
1․ Գառնի-Գեղարդ՝ 11 հազար 922 զբոսաշրջիկ
2․ Սևան՝ 10 հազար 640 զբոսաշրջիկ
3․ Խոր Վիրապ՝ 9 հազար 754
4․ Երևանում շրջայց՝ 7 հազար 548
5․ Նորավանք՝ 7 հազար 315