ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Ազգային ժողովում մասնակցում է Կամավորության մասին օրենքում փոփոխությունների նախագծի լսումներին։
Նա ներկայացավ որպես «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» աշակերտ ու հարց ուղղեց փոխնախարարին․
«Հարցս վերաբերում է կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը։ Ըստ իմ տեղեկատվության՝ այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։ Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել», – հարցրեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում