App Store-ից անհետացել է բանկի հավելվածը

1 Min Read

Ռուսական «Սանկտ Պետերբուրգ» բանկի բջջային հավելվածը, որն ընկել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, անհետացել է App Store-ից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Գործակալության տվյալներով՝ «Սանկտ Պետերբուրգ»-ի հավելվածն այլևս հասանելի չէ App Store-ում ներբեռնելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սանկտ Պետերբուրգ» բանկի հավելվածը հեռացվել է նաև Google Play-ից։ Բացի այդ, հարթակից անհետացել են այնպիսի բանկերի բջջային հավելվածները, ինչպիսիք են «Уралсиб»-ը, «Зенит»-ը, «Левобережный»-ը և «Приморье»-ը:

Նաև Tinkoff-ի և MTS Bank-ի բջջային հավելվածներն այլևս հասանելի չեն այս խանութից ներբեռնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Սանկտ Պետերբուրգ»-ի բանկի և մի շարք այլ ռուսական ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Հստակեցվել է, որ սահմանափակող միջոցները վերաբերել են նաև Մոսկվայի վարկային բանկին, MTS բանկին և «Уралсиб», «Зенит» բանկերին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով