Շուտով Twitter սոցիալական ցանցը կունենա աուդիո զանգերի և տեսազանգերի գործառույթը։ Այս լուրով իր ակաունտում կիսվել է ձեռնարկատեր, սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, փոխանցում է Lenta.ru-ն:
Մասկը խոստացել է, որ ձայնային և տեսազրույցները հասանելի կլինեն բոլորին, ովքեր գրանցված են հարթակում։
«Դուք կարող եք մարդկանց հետ շփվել աշխարհի ցանկացած կետում՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը տալու», — ասել է գործարարը։
Սոցցանցի սեփականատերը հայտնել է նաեւ, որ մայիսի 10-ին արդեն իսկ կավելացվի անձնական հաղորդագրությունների ամբողջական կոդավորումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում