Քննարկել ենք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները. Քերոբյան

1 Min Read

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում (AIM) նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

AIM – ն առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով