ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքի նախագիծը վտանգում է առևտրային գաղտնիությունը. Siemens և SAP

2 Min Read

Siemens-ը և SAP-ը հայտարարում են, որ ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքի նախագիծը վտանգում է առևտրային գաղտնիությունը:

Գերմանական բիզնես ծրագրային ապահովման արտադրող SAP (SAPG.DE) և գերմանական ինժեներական Siemens ընկերությունները (SIEGn.DE) միացել են ԱՄՆ տեխնոլոգիական հսկաներին՝ քննադատելով խելացի գաջեթների և այլ սպառողական ապրանքների կողմից ստեղծված տվյալների օգտագործման վերաբերյալ ԵՄ օրենքների նախագծերը: ԵՄ երկրները և օրենսդիրներն աշխատում են անցյալ տարի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված տվյալների մասին օրենքի մանրամասների վրա, նախքան այն կընդունվի որպես օրենսդրություն: Օրինագիծը նպատակ ունի սահմանափակել ԱՄՆ տեխնոլոգիական հսկաների ազդեցությունը և օգնել ԵՄ-ին հասնելու իր թվային և <<կանաչ>> նպատակներին:

ԱՄՆ-ի քննադատությունը վերաբերում էր նրան, որ առաջարկվող օրենքը չափազանց սահմանափակող է, մինչդեռ գերմանական ընկերությունները պնդում են, որ այն դրույթը, որը ընկերություններին պարտավորեցնում է տվյալներ կիսել երրորդ կողմերի հետ՝ երկրորդային շուկա կամ տվյալների վրա հիմնված այլ ծառայություններ մատուցելու համար, կարող է վտանգել առևտրային գաղտնիությունը: Խոշոր ընկերությունները Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նամակ են գրել, որտեղ հայտարարել են, որ  մշակվող օրենքը կարող է խաթարել եվրոպական մրցունակությունը ՝ պահանջելով տվյալների փոխանակում ոչ միայն օգտագործողի, այլև երրորդ կողմերի հետ։


Չինաստանը ձգտում է տեխնոլոգիական անկախության


Ըստ էության, դա կարող է նշանակել, որ ԵՄ ընկերությունները ստիպված կլինեն բացահայտել տվյալները երրորդ երկրների մրցակիցներին, հատկապես նրանց, ովքեր չեն աշխատում Եվրոպայում, և որոնց համար տվյալների պաշտպանության մասին օրենքի երաշխիքները անարդյունավետ կլինեն։

Նամակում կոչ էր արվում նախազգուշական միջոցներ ձեռնարկել, որոնք ընկերություններին թույլ են տալիս մերժել տվյալների փոխանակման հարցումները, երբ առևտրային գաղտնիությունը, կիբերանվտանգությունը, առողջությունը և անվտանգությունը վտանգված են: Ինչ վերաբերում է այն դրույթին, որը թույլ է տալիս հաճախորդներին անցնել ամպային մի մատակարարից մյուսին, ընկերություններն ասում են, որ օրենսդրությունը պետք է պահպանի պայմանագրերի ազատությունը՝ թույլ տալով հաճախորդներին և մատակարարներին բանակցել այն պայմանագրերի շուրջ, որոնք լավագույնս համապատասխանում են յուրաքանչյուր բիզնես նախագծին:

Հանձնաժողովը հաստատել է նամակի ստացումը, ասելով, որ հասկանում է առևտրային գաղտնիքների կարևորությունը, սակայն ընկերությունները չպետք է դրանք օգտագործեն որպես պատրվակ:

«Տվյալների մասին օրենքը չի փորձում փոխել առևտրային գաղտնիքի մասին եվրոպական կամ ազգային օրենսդրությունը: Այնուամենայնիվ, կարևոր է, որ առևտրային գաղտնիքները չօգտագործվեն որպես պատրվակ տվյալների չտարածման համար», – ասել է Յոհաննես Բահրկեն /Johannes Bahrke /մամուլի ասուլիսում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով