ԱՄՆ-ի ֆինանսական համակարգում տեղի ունեցող անկումները խիստ անհանգստացնող են։ Ամերիկացի միլիարդատեր ՈՒորեն Բաֆֆետը, անդրադառնալով ԱՄՆ-ում սնանկացած 4 բանկերին, նշել է, որ դրանց ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ տրամադրվել են վարկեր, մասնավորապես հիփոթեքային վարկեր, որոնք մեծ բեռ են դարձել բանկերի համար։
ԱՄՆ-ի հերթական բանկի «փլուզումը». First Republic
Ընդհանրապես, ծանոթ- բարեկամների ինստիտուտի լայնորեն օգտագործումը վարկեր ստանալու համար կամ այլ գործընթացների կիրառմամբ խնդրահարույց վարկերի տրամադրումը չափազանց թանկ է նստում բանկային համակարգի վրա։ Այս համատեքստում թիրախավորվում են ոչ միայն աշխարհի ամենախոշոր տնտեսության բանկերը, այլ նաև բանկային համակարգն այնպիսի երկրներում, ինչպիսին է Հայաստանը, որտեղ վարկավորման ծավալները չափազանց մեծ են։
Ինչպես կարելի է տեղեկանալ ԿԲ վիճակագրական տվյալներից, միայն 2023թ-ի մարտ ամսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվել է3,9 տրլն դրամի կամ 10,1 մլն ԱՄՆ դոլարի վարկ։ Նկատենք, որ տրամադրված վարկերի ծավալները նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 6,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2,5%-ով։
Սակայն, այստեղ կարևոր է հասկանալ, թե տրամադրված վարկերի ծավալների կառուցվածքը 2023թ-ի մարտի վերջի դրությամբ ինչպիսին է եղել․
Գծպատկեր 1․ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալների կառուցվածքը 2023թ-ի մարտի վերջի դրությամբ
Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն` ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի 24%-ը և 23%-ը պատկանում է համապատասխանաբար սպառողական և հիպոթեքային վարկերին։ Վերջինիս ծավալները 2023թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար 11,3%-ով և 28,6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ համապատասխանաբար 2,3%-ով և 2,7%-ով։
Վարկերի 13%-ը և 12%-ը պատկանում է համապատասխանաբար արդյունաբերության և առևտրի ոլորտներին։ Վերջիններիս տրամադրված վարկերի ծավալները 2023թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են համապատասխանաբար 7,6%-ով և 3,6%-ով։
Մյուս կողմից արդյունաբերության ոլորտում տրամադրված վարկերի ծավալները 2023թ-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,1%-ով, իսկ առևտրի ոլորտում, ընդհակառակը, աճել են 4,2%-ով։
ԱՄՆ դոլարը շարունակում է զիջել դիրքերը՝ որպես մոլորակի գլխավոր արժույթ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում