Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ ոգևորելով ներդրողներին

1 Min Read

Մայիսի 5-ին Apple-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 5%-ով ՝ հասնելով իննամսյա առավելագույնին և ապահովելով ամենամեծ մեկօրյա աճը նոյեմբերից ի վեր այն բանից հետո, երբ iPhone արտադրողի եռամսյակային արդյունքները ոգևորել են ներդրողներին, ովքեր մտահոգված են հնարավոր անկմամբ: Apple-ի բաժնետոմսերի գների արագ աճն ամրապնդեց լավատեսությունը ամբողջ Ուոլ Սթրիթում՝ բարձրացնելով S&P500-ը և Nasdaq-ը ավելի քան 1,5% – ով:

Apple-ի բաժնետոմսերի շուկայական արժեքն աճել է ավելի քան 100 մլրդ դոլարով և հասել մոտ 2,7 տրլն դոլարի ՝ մեծացնելով առավելությունը Microsoft-ի նկատմամբ, որն աշխարհում երկրորդ ամենաթանկ ընկերությունն է՝ 2,3 տրլն դոլար արժողությամբ: Apple-ի բաժնետոմսերը վերականգնվել են գրեթե 40%-ով ՝ հունվարի փակման ցածր մակարդակից և այժմ ընդամենը 4,7%-ով են ցածր 2022 թվականի հունվարի փակման բարձր մակարդակից: Համեմատության համար նշենք, որ S&P 500 ինդեքսը նվազել է 15%- ով ՝ 2022 թվականի հունվարին գրանցված ռեկորդային բարձր մակարդակի համեմատ:

Վերլուծաբանները բարձրացրել են իրենց գնային կանխատեսումները Apple-ի բաժնետոմսերի համար՝ $180, որը 10 դոլարով ավել է մինչ զեկույցն ընկած ժամանակաշրջանի կանխատեսումից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով