2022 թվականին որպես զբոսաշրջիկ Ադրբեջանի 5 քաղաքացի է եկել Հայաստան։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նրանցից 3-ը Հայաստան են այցելել 2022 թվականի առաջին եռամսյակում։
Հայաստան այցելած ադրբեջանցիները Հայաստանում են մնացել միջինում 3 օր, իսկ անհայտ երկրից եկածները՝ միջինը 13 օր։
2021 թվականի ողջ ընթացքում Հայաստան ոչ մի ադրբեջանցի չի եկել որպես զբոսաշրջիկ։
Նշենք, որ 2022 թվականին ևս 162 անձ որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան անհայտ երկրից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում