4 տրոլեյբուս արդեն գտնվում են Վրաստանի տարածքում, շուտով կհասնեն Հայաստան

1 Min Read

«Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա»,-այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը`դիմելով տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին։ Վերջինիս խոսքով` մատակարար ընկերության կողմիցպաշտոնական տեղեկություն չեն ստացել ուշացման հետ կապված, իսկ ըստ ոչ պաշտոնական տեղեկության` 4-ը գտնվում են Վրաստանի տարածքում և շուտով կանցնեն դեպի Հայաստան:

Ավինյանը դժգոհոց, որ արդեն ամսից ավելի է` հասնում են և առաջարկեց պայմանգրի կետերին նայելով` հասկանալ՝ ինչ է պետք անել:

Անդրադառնալով գազելներին` Ավինյանն ընդգծեց,որ առհասարակ դրանց դուրսբերումը բոլոր երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է:

Իսկ գծանշման աշխատանքների մասով  տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը նշեց, որ Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում մի քանի փողոց է մնացել. առաջիկա օրերին դրանք կավարտեն ու կանցնեն մյուս վարչական շրջաններին:

Հարությունյանի խոսքով`1-1,5 ամսվա ընթացքում ամբողջ աշխատանքները կավարտվեն:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով