Արհեստական բանականությունն առաջ է անցել բժիշկ-խորհրդատուներից

2 Min Read

ԱՄՆ Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանի ղեկավարած հետազոտողների խումբն ուսումնասիրել է ChatGPT չատբոտի  հնարավորությունը’ օգտատերերին բժշկական հարցերի շուրջ առցանց խորհրդատվություն տրամադրելու մասով:


Չատբոտերի շքերթին միացան նաև ռուսական ընկերությունները


Պարզվել է՝ ԱԻ-ի /արհեստական ինտելեկտ/ պատասխանները շատ դեպքերում ավելի ամբողջական և որակյալ էին, քան բուժաշխատողների պատասխանները և ավելի մեծ զգայունություն էին ցուցաբերում հիվանդների նկատմամբ:

Իրենց վերլուծության համար գիտնականներն օգտագործել են Reddit կայքում հրապարակված բժշկական հարցերը։ Այս ցանցի ծառայություններից մեկը (AskDocs) թույլ է տալիս օգտվողներին տալ բժշկական հարցեր, որոնց պատասխանում են ծառայության կողմից  որակավորում ունեցող պրոֆեսիոնալ բժիշկները: Հետազոտողները պատահականորեն ընտրել են AskDocs-ի 195 հաղորդագրություն։ Նույն հարցերը տրվել են ChatGPTչատբոտին՝ առանց որևէ պարզաբանման: Ապա հետազոտողները բոլոր հարցերն ու պատասխանները ներկայացրել են լիցենզավորված առողջապահական մասնագետների փորձագիտական խմբին: Նրանք չեն կարողացել տարբերակել՝ պատասխաններից որոնք են գրված բժիշկների կողմից, և որոնք՝ ԱԻ-ի:

Փորձագետները համեմատել են պատասխաններն ու առաջարկությունները՝ հիմնվելով տեղեկատվության որակի և հիվանդի նկատմամբ զգայունության և կարեկցանքի մակարդակի վրա, ինչպես նաև ստիպված են եղել ասել, թե որ պատասխաններն են իրենց թվում լավագույնը: Արդյունքում, բժիշկները 79% դեպքերում նախապատվությունը տվել են ChatGPT չատբոտի պատասխաններին:

Լավ կամ շատ լավ որակի պատասխանների մասնաբաժինը նեյրոցանցի համար 3,6 անգամ ավելի բարձր էր, քան բժիշկներինը: Եվ, ի զարմանս գիտնականների՝ փորձագետները որպես կարեկից կամ շատ կարեկցող են գնահատել չափբոտի պատասխանների 45,1% – ը, իսկ բժշկական պատասխանների՝ միայն 4,6% – ը:

 

Կիսվեք այս հոդվածով