2023թ-ի մարտ ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արդեն ներկայացվել է ՎԿ-ի կողմից։
Որոնք են տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները` ըստ արձանագրված ցուցանիշների
Այդ ցուցանիշների ուսումնասիրությունը հնարավորություն կտա համեմատականներ անցկացնել նախորդ տարվա գրանցված արդյունքների միջև և պարզել տնտեսության զարգացման ուղղությունները։ Դիտարկենք 2023թ-ի մարտ ամսին ՀՀ տնտեսության համար կարևոր մի շարք ցուցանիշների արձանագրած արդյունքները.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը /մլն.դրամ/ | 193,904 |
Շինարարության ծավալը /մլն.դրամ/ | 27,202 |
Առևտրի շրջանառությունը /մլն.դրամ/ | 385,393 |
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) /մլն.դրամ/ | 247,566 |
Էլեկտրաէներգիայի արտադրությունը /մլն.կՎտ.ժ/ | 741 |
Միջին ամսական անվանական աշխատավարձը /դրամ/ | 284,547 |
Արտահանում /մլն.դոլար/ | 627 |
Ներմուծում /մլն.դոլար/ | 1,063 |
Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2023թ-ի մարտին
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի մարտին
արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 193,904 մլն դրամ,
շինարարության ծավալը՝ 27,202 մլն դրամ
առևտրաշրջանառության մակարդակը՝ 385,393 մլն դրամ,
ծառայությունների ծավալը՝ 247,566 մլն դրամ:
2023թ-ի մարտին ՀՀ-ում արտադրվել է 741 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մարտին կազմել է 284,547 դրամ:
Արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 627 մլն դոլար և 1,063 մլն դոլար:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի մարտին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի մարտի և 2023թ-ի մարտին արձանագրված արդյունքները փետրվարի համապատասխան ցուցանիշների մակարդակների հետ.
Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023թ․-ի մարտին 2022թ –ի մարտի և 2023թ- ի մարտը փետրվարի համեմատ, %
Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ առավելագույն աճեր 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ արձանագրվել է ներմուծման և արտահանման ծավալներում համապատասխանաբար 2,4 և 2,7 անգամ:
2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ 25%-ով աճել են աշխատավարձերը։ 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ անկում նկատվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 6%-ով։
Առևտրաշրջանառության ծավալները 2023թ-ի մարտին նախորդ տարվա համեմատ աճել են 26%-ով։
Երկրում 2023թ-ի մարտին տնտեսական ակտիվությունն արձանագրվել է 14% մակարդակում։ 2023թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են 5%-ով, իսկ 2023թ-ի փետրվարի համեմատ նկատվում է գների անկում 1%-ով։