2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Կապան քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային
խմիչքի գներն աճել են 0.1%-ով։
Թանկացել են հետևյալ ապրանքները՝
- Հացաբուլկեղեն և ձավարեղեն — 0.5 %-ով
- Միս — 6,3 %-ով
- Կաթնամթերք, պանիր և ձու — 4,6 %-ով
- Միրգ — 6,6 %-ով
- շաքար- 2,2 %-ով
- Սուրճ, կակաո, թեյ — 3,4 %-ով
- Ջուր, հանքային կամ աղբյուրի- 7 %-ով
- Օղի — 8,9 %-ով
- Գինի — 2,6 %-ով
- Գարեջուր — 3,2 %-ով
- Ծխախախոտ — 9,4 %-ով
Գնանկում է նկատվել հետևյալ ապրանքախմբերում
- Ձուի և ծովամթերք — -1,1 %-ով
- Յուղեր և ճարպեր — -12,1 %-ով
- Բանջարեղեն — -8,4 %-ով
Նախորդ ամսվա՝ մարտի համեմատ ապրիլին էժանացել է հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2,8 %-ով, օղին 0,2 %-ով, ծխախոտը 1,2 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում