Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 80 %-ով․ Ո՞ր երկրներից են գալիս Հայաստան

1 Min Read

Այս տարվա առաջին եռամսկայում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց թիվն աճել է 202 հազարով կամ 81.2%-ով։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ ՌԴ քաղաքացիներն են՝ շուրջ 237 հազար զբոսաշրջիկ։ 2022 թվականի հունվար-մարտի համեմատ նրանց թիվն աճել է 2.2 անգամ։

Քանակով երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկներն են՝ շուրջ 74 հազար։ Դրան հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝
շուրջ 53 հազար։ Իսկ Իրանի քաղաքացիները՝ շուրջ 25 հազար։

Share This Article
1 Comment