Ռոքեթ Լայն թվային ապառիկը՝ ավելի երկար ժամկետով

2 Min Read

Այսուհետ IDBankՌոքեթ Լայն թվային ապառիկը հասանելի կլինի ավելի երկար ժամկետով։ IDBank-ից տեղեկացնում են, որ թվային ապառիկի ժամկետն այսուհետ կախված կլինի դրա գումարի չափից։

Եվ այսպես, մինչև 100,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում վարկի առավելագույն ժամկետը 6 ամիս է, 100,000 ՀՀ դրամից մինչև 500,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։

Հատկանշական է, որ հաճախորդը Rocket Line 0% ծառայությունից նախկին մինչև 6 ամիս ժամկետի փոխարեն այսուհետ կարող է օգտվել մինչև 12 ամիս ժամկետով կախված կոնկրետ վաճառակետում գործող պայմաններից։

Ինչ վերաբերում է մարումների ձևաչափին, ապա պետք է նշել այն նորույթը, որ 9-ից 36 ամիս ժամկետով Rocket line ստանալու դեպքում հաճախորդը վճարումները իրականացնելու է անուիտետային տարբերակով, այսինքն՝ կատարելու է հավասարաչափ մարումներ ընտրած ամիսների ընթացքում։ Դասական Rocket line-ը շարունակում է գործել նույն պայմաններով, այսինքն եթե ընտրել եք մինչև 6 ամիս վճարման ժամկետ, ապա գումարը կարող եք վճարել մաս-մաս կամ ամբողջովին մինչ թվային ապառիկի վերջնաժամկետը։

Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի Խոսքով՝ նոր փոփոխությունը գերազանց առաջարկ է ոչ միայն հաճախորդների համար՝ հարմարավետության և ճկունության տեսանկյունից, այլև լավ տարբերակ է բիզնեսի համար էլ ավելի շատ հաճախորդ ներգրավելու։ «Մենք նկատեցինք, որ թե՛ գործընկեր վաճառակետերի, և թե՛ հաճախորդների կողմից մեծ պահանջարկ կար Rocket Line և Rocket Line 0%-ի ժամկետների երկարաձգման մասով։ Հենց դրա համար «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ձևաչափն էլ ավելի հարմարեցվեց հաճախորդներին՝ տալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու վճարումների առավելագույն ժամկետը», – ասում է Տիգրան Մխիթարյանը։

Ավելի երկար ժամկետով Ռոքեթ Լայնից օգտվելու համար թարմացրե՛ք Ձեր Idram&IDBank հավելվածը, և թվային ապառիկով վճարումներ կատարելու պահին պարզապես ընտրե՛ք այն ժամկետը, որը հարմար է Ձեզ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

TAGGED:
Share This Article
2 Comments