Վրաստանը ցանկանում է Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել, BMG պարբերականի հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նա նշել է, որ նոր օդանավայականի անհրաժեշտությունն առաջացել է ուղևորափոխադրումների աճի ֆոնին. գործող օդանավակայանի հնարավորությունները սահմանափակ են։
Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանները կառավարող TAV Georgia-ի հետ կառավարության համաձայնագրի համաձայն՝ մինչև 2027 թվականը մայրաքաղաքի օդանավակայանի շրջակա 200 կիլոմետր շառավղով միջազգային չվերթներ հնարավոր չեն։
«Հնարավորություն կա, որ երբ ավարտվի այս պայմանագիրը, նոր օդանավակայանն արդեն կշահագործվի: Ելնելով առկա թվերից և ուղևորափոխադրումներից, մենք կարծում ենք, որ պետական ֆինանսավորում կարող է նույնիսկ չպահանջվլ չի», – հայտնել է Խուցիշվիլին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում