Հայաստանի բնակչության 27 %-ը կարծում է, որ տնտեսությունն ու գործազրկությունն այն հիմնական խնդիրներից են, որ կան Հայաստանում։
Banksnews.am-ը ներկայացնում է Միջազգային հանրապետական ինստիտուտի /(International Republican Institute- IRI)/ տեղ գտած արդյունքները։
Ըստ ՄՀԻ տվյալների՝ ՀՀ բնակիչներին ամենահուզող խնդիրը ՀՀ ազգային անվտանգությունն է ու սահմանային խնդիրները, ամենաքիչ հուզողը՝ առողջապահական խնդիրներն են։
Եվ այսպես, հարցվածների`
16 %-ի կարծիքով տնտեսությունը վերջին տարիներին մեծ հետընթաց է ապրել,
27 %-ը կարծում է, որ ՀՀ-ում տնտեսությունը մնացել է նույնը,
33 %-ը կարծում է, ոչ կոռուպցիայի դեմ պայքարը որոշ չափով բարելավվել է
28 %-ի կարծիքով՝ մնացել է նույնը,
14 %-ն էլ կարծում է, որ մեծապես հետընթաց է ապրել։
Ըստ ՄՀԻ /IRI/ զեկույցի՝ հարցվողների ամենամեծ հետընթացը գրանցվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ քաղաքականության մեջ, ամենաշատը բարելավվել է խոսքի ազատությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում