1 օրվա ընթացքում՝ անձնական ունեցվածքի գողության 10 դեպք. բացահայտված հանցագործությունները՝ ամփոփ

1 Min Read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։


Հանցագործությունների թվաքանակն աճել է. պատկերը` թվերով


Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15,
▪️անձնական ունեցվածքի գողության` 10,
▪️ խարդախության՝ 8,
▪️մարմնական վնասվածք պատճառելու՝ 5,
▪️ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության` 4-ական,
▪️հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական,
▪️վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։


1 օրում՝ անձնական ունեցվածքի գողության 7 դեպք. բացահայտված հանցագործությունները՝ ամփոփ



▪️
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

▪️Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

▪️Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար.
14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

TAGGED:
Share This Article
28 Comments