Թափոններից՝ բացիկներ ու էջանշաններ. ձեռներեց Լիլիթի երազանքն է հիմնել վերամշակման գործարան

1 Min Read
Արդեն երկու տարի է՝ Լիլիթն իր քրոջ օգնությամբ, թղթի վերամշակման յուրահատուկ տեխնոլոգիայի միջոցով 5 տեսակի թափոններից ստանում է վերամշակված, էկոլոգիապես մաքուր թուղթ, իսկ հետո դրանից պատրաստում բացիկներ, էջանշաններ և շնորհակալագրեր:
«Բոլորս արժանի ենք երկրորդ հնարավորության» կարգախոսով առաջնորդվելով Լիլիթը փորձում է խրախուսել թափոնների վերամշակումը Գյումրիում և ոգեշնչել իր համաքաղաքացիներին ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր ապրելակերպ ունենալ:

Լիլիթի բիզնես հավակնությունները մեծ են: Երազում է մի օր թղթի վերամշակման գործարան հիմնել Շիրակի մարզում ու մեծ մասշտաբով նպաստել բնապահպանությանը:

 

 

Լիլիթը վստահեցնում է, որ պետք չէ վախենալ բիզնես սկսել: «Եթե թափոնից կարելի է բիզնես ստեղծել, ուրեմն ամեն ինչից էլ կարելի է: Ես ձախողել եմ գաղափարներ, բայց իմ լավագույն դասերը դրանցից եմ քաղել: Մենք բոլորս արժանի ենք երկրորդ հնարավորության»:

Ձեռներեց Լիլիթ Մակարյանն «Աքսելերատոր» ծրագրի մասնակիցներից է: Այս ծրագրի միջոցով, որն իրականացվում է ՄԱԶԾ ImpactAim Venture Acceleratorի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից, մասնակիցները հնարավորություն ունեն ձեռնարկատիրության վերաբերյալ հմտություններ ձեռք բերել, մենթորներից խորհրդատվություն ստանալ, ուսումնասիրել բիզնեսի աճին ու զարգացմանն առնչվող տեսական և գործնական հարցեր:



Ծրագրի նպատակն է զարգացնել կանանց և երիտասարդ ձեռներեցների ձեռնարկատիրական հմտությունները և օգնել նրանց իրենց բիզնեսը հաջողությամբ առաջ մղել:
Share This Article