Մայիսին կգործարկվի Քարակերտի պողպատաձուլական գործարանը․ Կառավարությունը հարկային արտոնություններ տվեց

1 Min Read

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Քարակերտի պողպատաձուլական գործարանի ներկայացրած գործարար ծրագրին՝ տալով հարկային արտոնություններ։

Նախագծով՝ ծրագրի մեկնարկին հաջորդող 5 տարիներին գործարանի շահութահարկը կնվազեցվի ստեղծված նոր աշխատատեղերի աշխատավարձերի ու այլ վճարումների 100%-ի չափով։

Ծրագրի շրջանակներում գործարանը 1․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում կիրականացնի և մինչև 2028 թվականը կստեղծի 85 նոր աշխատատեղ։
Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Գործարկումը նախատեսված է 2023 թվականի մայիսի 15-ին։

Գործարանը պատկանում է «Քարակերտի քարաձուլման գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը, որը հիմնադրվել է 1998 թվականին ՀՀ Արմավիրի մարզում և զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով