Մեղրիում նոր մաքսակետ կկառուցվի․ 28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր կա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ավտոմեքենայով Իրան-Հայաստան սահմանը հատելն իսկական փորձություն է դառնում։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։ Եթե Իրանից Հայաստան մտնող մեքենան ունի տուգանք, որի մասին տեղյակ չի, ստիպված է մեքենան թողնել, մոտ 2 կմ ոտքով քայլել, եթե բանկի աշխատակիցը վճարումն ընդունի, կվճարի, եթե ոչ, չի վճարի, տերմինալ չկա։ Ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են»,- նշեց Նազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ Մեղրիում նոր մաքսակետ կկառուցվի Եվրամիության աջակցությամբ։
«28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող էլ կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով